Հասարակական

Հայկական բանակի ներկայացուցիչները մասնակցում են ռազմամարզական խաղերի և ռազմատեղագրական մրցույթի

1 րոպեի ընթերցում

Հայկական բանակի ներկայացուցիչները մասնակցում են ռազմամարզական խաղերի և ռազմատեղագրական մրցույթի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղզստանի Հանրապետությունում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ զինված ուժերը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող բոլոր ստուգատեսներին և պաշտոնական հավաքներին:

Այդ շրջագծում Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղզստանի Հանրապետությունում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին, որոնք կավարտվեն օգոստոսի 1-ին, ինչպես նաև հուլիսի 24-ից 28-ը Բորովիչիում (ՌԴ) ընթացող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների լավագույն մասնագետի «Հուսալի կողմնորոշիչ» մրցույթին:

Միաժամանակ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետը հուլիսի 30-ին Ղրղզստանում կմասնակցի խորհրդի սպորտային կոմիտեի հերթական նիստին»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում