Սպորտ

Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Եվրոպա

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիչախչյանը համալրել է Սլովակիան ներկայացնող «Ժիլինա»-ի կազմը։ Այս մասին գրում է սլովակիական ակումբի կայքը։ Հայ ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագրի։

Ակումբը հիմնադրվել է 1908 թվականին: Սլովակիայի 7-ակի չեմպիոն է և չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաև 2017 թվականին: Մեկ անգամ դարձել է Սլովակիայի գավաթակիր (2012 թվական): Տնային հանդիպումներն անցկացնում է Պոդ Դյուբնոմ մարզադաշտում, որը տեղավորում է 11 հազար հանդիսական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում