Հասարակական

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում 800 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում 800 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հուլիսի 24-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:28-ին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է Հ. Պ.-ի տան մոտակայքում գտնվող 800 հակ պահեստավորած անասնակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում