Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության ու բարեկարգման վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցելով ԱԻՆ-ի հետ իրականացնել մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաև բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հատկապես ամռան ամիսներին մեր համաքաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, որտեղ գործում են տարբեր ատրակցիոններ ու կարուսելներ։ Ու բնական է, որ դրանց անվտանգ շահագործումը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, կազմակերպեք ստուգայցեր՝ զբոսայգիներում գործող ատրակցիոնների ու կարուսելների անվտանգությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, ուսումնասիրեք նաև բակերում տեղադրված խաղերն ու կարուսելները և անհրաժեշտության դեպքում իրականացրեք դրանց ամրացման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հայերեն Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ