Հասարակական

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Գլոբալսթար» ընկերության ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Գլոբալսթար» ընկերության ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ամերիկյան «Գլոբալսթար» ընկերության կարգավորման հարցերով փոխնախագահ Բարբի Փոնդերին:

Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին, աշխարհի բազմաթիվ երկրներում մասնավոր բաժանորդներին և պետական կառույցներին մատուցում է արբանյակային կապի ծառայություններ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Բարբի Փոնդերը ներկայացրեց ընկերության ծառայություններից մեկը, որը հնարավորություն է տալիս ունենալ «Գլոբալսթար» արբանյակային հեռախոսահամար, ներմուծել ստանդարտ 140 նիշանոց կարճ հաղորդագրություն:

Գտնվելով աշխարհի ցանկացած կետում, որտեղ չկա բջջային կապ` սարքի մեկ կոճակի հպումով հնարավոր է արբանյակի միջոցով գտնվելու վայրի մասին հաղորդագրությունն ուղարկել ընկերներին ու ընտանիքի անդամներին:

Ընկերությունն առաջարկում է նաև տեղորոշիչ (tracking) ծառայություններ` տրանսպորտային համակարգը կազմակերպելու և վերահսկելու ոլորտում:

Նախարարը, նշելով, որ Հայաստանի տարածքի 90 տոկոսից ավելին ապահովված է բջջային ազդանշանով, ընկերության փոխնախագահին առաջարկեց համագործակցության ուղիներ քննարկել տեղական մասնավոր շահագրգիռ ընկերությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում