Սպորտ

«Փյունիկ»-ը սկսել է երկրորդ հավաքը

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը սկսել է երկրորդ հավաքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ»-ը շարունակում է նախապատրաստվել մեկնարկող առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բազմակի չեմպիոնը սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքի շրջանակներում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն: Վաղը՝ հուլիսի 25-ին, ժ.18:00-ին, «Փյունիկ»-ն ուժերը կչափի «Արարատ-2»-ի հետ, իսկ շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, մրցակիցը կլինի «Շիրակ»-ը:

Գյումրեցիների հետ խաղով թիմը կավարտի ուսումնամարզական հավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում