Տնտեսություն

Իրանագետը տեսնում է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի շուկա մտնելու Իրանի շահագրգռվածությունը

1 րոպեի ընթերցում

Իրանագետը տեսնում է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի շուկա մտնելու Իրանի շահագրգռվածությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Իրանագետի խոսքով` Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան այցելության ժամանակ քննարկել են Իրան-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունները, այնուհետև նա մեկնել է Ղրղըզստան և Ղազախստան, որտեղ կրկին քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարները:

«Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով, որպեսզի իր առջև կանգնած տնտեսական խնդիրները կարողանա լուծել: Ներկայումս Իրանի համար յուրաքանչյուր շուկա կարևոր է»,- ընդգծեց Իսրայելյանը:

Ինչ վերաբերվում է Թուրքիա-Իրան համագործակցությանը, իրանագետի կարծիքով` վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է, ինչը պայմանավորված է տարածաշրջանային որոշ տարաձայնություններով, ուստի այս տեսանկյունից ևս Իրանի համար նպատակահարմար է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում