Սպորտ

Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի ընկերական խաղին

1 րոպեի ընթերցում

Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի ընկերական խաղին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի հերթական ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ը ընկերական խաղում մրցել է ուզբեկական «Ալմալիկ»-ի դեմ: Հանդիպում ընթացքում դարպասի գրավում չի արձանագրվել:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 46-րդ րոպեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում