Իրանում մեկնարկել է հայկական ֆիլմերի շաբաթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արվեստագետների տան «Նասերի» դահլիճում հուլիսի 23-ին տեղի ունեցավ հայկական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայաստանից ժամանած կինոռեժիսորներ Արամ Շահբազյանն ու Արեն Վաթյանը, մեծաթիվ հյուրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում և Շիրազում հուլիսի 23-ից 29-ը ցուցադրվելիք ֆիլմերն ու դրանց կարճ բովանդակությունը:

Հանդիսությանը ելույթով հանդես եկավ դեսպան Թումանյանը, ով ներկայացրեց հայկական կինոյի անցած ուղին և հայ-իրանական մշակութային առնչությունները:

Բացման արարողությանը հաջորդեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հայ կինոռեժիսորների մասնակցությամբ տեղի ունեցավ համատեղ քննարկում՝ նվիրված հայկական կինոարվեստի պատմությանն ու կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին:

Հայերեն Русский

Ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում. նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան