Հասարակական

Ucom-ի U! կանխավճարային բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց

1 րոպեի ընթերցում

Ucom-ի U! կանխավճարային բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Ucom-ի U! կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռւսաստանի ՄեգաՖոն ցանց: Մասնավորապես U!1000 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան Ucom ցանցի ներսում խոսելու համար նախատեսված անսահմանափակ րոպեներն օգտագործել նաև Ռուսաստանի ՄեգաՖոն ցանցում գտնվող իրենց մտերիմներին զանգելու համար: Իսկ U!1500, U!2000, U!3000 սակագնային պլանների բաժանորդներն անսահմանափակ կզանգեն նշյալ ուղղությամբ իրենց սակագնային պլանում ներառված րոպեներն սպառելուց հետո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Մեր ընկերությունն աշխատում է հանդես գալ նորարարական լուծումներով և ինչ-որ չափով նաև գերազանցել բաժանորդների սպասումները», - նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ ներառումների վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդները կշարունակեն զանգել ՄեգաՖոնի համարներին 15 դրամ/րոպե բացառիկ սակագնով, եթե մինչ այդ ներառումներն ավտոմատ չեն ակտիվացել հաշվին բավարար գումար չլինելու պատճառով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում