Հասարակական

Մշակվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ

2 րոպեի ընթերցում

Մշակվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանը հուլիսի 24-ին ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքները ծառայության արդիականացման և կարողությունների զարգացման համատեքստում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Համաշխարհային բանկի կողմից գործուղված փորձագիտական խումբը կիրականացնի ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» գործունեության և կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում կկազմվի ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ, որի միջոցով հնարավոր կլինի լուծել ծառայության օպտիմիզացիայի և թվայնացման խնդիրները:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կողմից վաղ ազդարարում իրականացնելու և կանխատեսումների ազդեցության վերլուծություն տրամադրելու կարևորությունը՝ նշելով, որ տվյալ կանխատեսման շահառուները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն՝ ստացված տեղեկատվության համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում