Սպորտ

Նորայր Ասլանյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Նորայր Ասլանյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարճատև դադարից հետո մարզումները վերսկսած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզումից հետո ակումբի ղեկավարությունը 3 տարվա պայմանագիր ստորագրեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Նորայր Ասլանյանի հետ, ով առավելապես հանդես է գալիս եզրերում:

26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հանդիսանում է հավաքականի թեկնածու:

Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը Նորայր Ասլանյանը հանդես է եկել Հոլանդիայում` պաշտպանելով տեղի «Գրոնինգեն», «Զվոլլե», «Էմմեն», «Վիլեմ II», «Ալմերե Սիթի» և «Տելստար» ակումբների գույները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում