Հասարակական

Արծվիկ Մինասյանը հանդիպել  է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Արծվիկ Մինասյանը հանդիպել  է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների աշակերտների, որոնք ամառային հանգիստը համադրելով ուսումնառության հետ` «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ միավորվել են «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարը ողջունել է նման ուսուցողական այցերի նախաձեռնությունը, հանգամանալից ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթները, ինչպես նաև պատասխանել երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են թե նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, թե անձնապես՝ նախարարին: Հարցերի շրջանակը բավականին լայն է եղել, երիտասարդները հարցեր են ուղղել «Կանաչ էկոնոմիկա» ծրագրի, Երևանի բուսաբանական այգու, ոլորտում իրականացվող բարեփոխումների, էկոկրթության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ներկայացնելով քաղաքացիական հասարակության հետ նախարարության աշխատանքը Արծվիկ Մինասյանը հորդորել է լինել պատասխանատու քաղաքացի, սիրել բնությունն ու հայկական յուրօրինակ բնաշխարհը: Անդրադառնալով պատանիների նախարարության հետ համատեղ աշխատանքի հնարավորությանը՝ նախարարն առաջարկել է մասնակցություն ունենալ Գոշ լճի շրջակայքում օգոստոսի 5-ին նախատեղվող շաբաթօրյակին, ինչին աշակերտները արձագանքել են մեծ ոգևորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում