Սերգեյ Լավրով. «Ցանկացած հակամարտության դեպքում երկարաժամկետ ու կայուն է այն լուծումը, որը հենվում է երկու կողմերի համաձայնության վրաե

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինձ համար անընդունելի է այն բանաձեւը, որը մի քանի արեւմտյան երկրներ մտցրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ առաջարկելով ամբողջովին ու լիովին հավանություն տալ Ահթիսաարիի ծրագրին եւ չեղյալ հայտարարել այժմ գործող 1244 բանաձեւըե: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած նրա հանդիպման արդյունքներին: «Գլխավորն այն է, որ այդ երկրամասի կարգավիճակի վերաբերյալ միակողմանի որոշումներ չընդունվեն այն իրավիճակում, երբ ամենայն հավանականությամբ կստեղծվի նախադեպ, որը արձագանք կգտնի աշխարհի ուրիշ շատ մասերում եւ չի նպաստի տարբեր տարածաշրջանների կայունացմանն ուղղված ջանքերին: Ես տվյալ դեպքում նկատի ունեմ այն, թե այժմ ինչպես են փորձում միակողմանի կարգով անցկացնել որոշման այն տարբերակը, որն անընդունելի է կողմերից մեկի՝ Սերբիայի համարե,-ընդգծել է Լավրովը: Ըստ ՌԴ-ի արտգործնախարարի՝ «ցանկացած հակամարտության դեպքում, ինչպիսին էլ որ նա լինի, որտեղ էլ այն զարգանա, աշխարհի որ մասում էլ այն տեղի ունենա, կայուն, երկարաժամկետ լուծումը կարող է լինել միայն այնպիսին, որը հենվում է երկու կողմերի համաձայնության վրաե:

Հայերեն

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ