Քաղաքագետը կարևորում է հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում հստակ ներկայացրեց հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանը ներկայացրեց, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և, իհարկե, այդ երկիրն ունի իր հետաքրքրությունները: «Հայաստանը կարող է առավելագույնս օգտագործել դաշնակցի կողմից տրված հնարավորությունները: Շատ բաներ կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ հենց Հայաստանից: Բանակի, տնտեսության, գիտության և այլ ոլորտների զարգացումն առաջին հերթին կախված է Հայաստանից»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` հայկական քաղաքականության մեջ հազվադեպ են աչքի ընկնում այնպիսի մարդիկ, ովքեր տարբեր հարցերի շուրջ հստակ ձևակերպում են սեփական մտքերը եւ տրամաբանորեն այն ներկայացնում: «Սերժ Սարգսյանը հարցազրույցում չխուսափեց պատասխանել որեւէ հարցի՝ ներառյալ նաև քաղաքական իր ապագայի մասին: Դա է հենց Նախագահի յուրահատկությունը: Դա խոսում է նաև նրա փորձի մասին, վերջիվերջո այդքան տարի է՝ քաղաքականության մեջ է»,- եզրափակեց Միհրանյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին