Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարյանով. Յուրի Ջորկաեֆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Երկար տարիներ է, ինչ գիտեմ Հենրիխի ընտանիքին: Միշտ կապ ենք պահպանում միմյանց հետ: Նրանք շատ-շատ լավ մարդիկ են և հաճախակի եմտեսնում նրանց, երբ Հայաստանում եմ լինում: Կարևորում եմ դա, քանի որ մենք քիչ ենք, բայց պետք է աջակցենք միմյանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջորկաեֆի խոսքը մեջբերում էSky Sport-ը: Աշխարհի նախկին չեմպիոնը խոսել է նաև այն մասին, որ արդեն ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը չէր հայտնվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում:

«Հենրիխը լավ տղա է, նա երբեք չի բողոքում: Մրցաշրջանի մեկնարկում նա անգամ պահեստայինների նստարանին տեղ չուներ, սակայն խաղից խաղ կարողացավ իր տեղը հաստատել հիմնական կազմում: Նա միշտ քրտնաջան աշխատում է և իր առաջ նոր մարտահրավերներ է դնում: Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարյանով Հայաստանում»,-ասել է հայազգի ֆուտբոլիստը:

Ջորկաեֆը փաստել է, որ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի վստահ ավարտը՝ Մխիթարյանն այս տարի կլինի իր մարզավիճակի գագաթնակետին. «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք է մեկը, ով կփոխի խաղը երկրորդ կեսում` դա Հենրիխն է: Նրան մեծ մրցաշրջան է սպասում»,-եզրափակել է Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոնը:

2016/17 մրցաշրջանում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթակիր` դառնալով կարևոր գոլի հեղինակ եզրափակիչում:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ