ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը: Կոնֆերանսի 114 պատվիրակներից ներկա էին 95-ը: Ֆեդերացիայի 2013-17 թվակաների աշխատանքային հաշվետվությամբ հանդես եկավ Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ հանրապետության մարզերում առկա խնդիրներին` առաջարկելով Արարատի մարզում բացել շախմատային դպրոց: Բացթողումներից մեկը առաջին տեղակալը համարեց նաև ակումբային առաջնության բացակայությունը: Ձեռքբերումներից Լպուտյանն առանձնացրեց այն, որ վերջին 4 տարիներին միջազգային մրցաշարերում շախմատիստները նվաճել են 120 մեդալ, որոնցից 67-ը՝ ոսկե:

Ելույթներով հանդես եկան նաև վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, պատվիրակներ: Այնուհետ պատգամավորներն անցան ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրությանը. Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միանձնյա վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Աշխատելու ենք, որպեսզի Ֆեդերացիայի հաջորդ կոնֆերանսին շախմատում ունենանք նոր հաջողություններ: Համոզված ենք, որ մենք 5 նոր շախմատի դպրոց ենք ունենալու մեր մարզերում: Մենք ուղղակի պարտավոր ենք մինչև հաջորդ կոնֆերանս աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում ունենալ 5 գրոսմայստեր: Ժամանակն է նաև, որ ունենանք շախմատի գիտահետազոտական ինստիտուտ»,-ասաց ՀՀ Նախագահը:

Ընտրվեցին նաև Ֆեդերացիայի նախագահությունը և վերստուգիչ հանձնաժողովը: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը:

Հայերեն

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը