Բաքու է ժամանել ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Բաքու է ժամանել ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այսօր նախատեսված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Քննարկվելու են տարածաշրջանային եւ միջազգային իրադրության զարգացման հրատապ հարցերը, ՄԱԿ-ի կենտրոնական դերի ամրապնդման ուղիները, ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության, միջազգային կազմակերպություններում գործողությունների փոխհամաձայնեցման հնարավորությունները: Հանդիպմանն առաձնակի ուշադրություն է դարձվելու Կասպից ծովի իրավական կարգավիճակի մաշկման, այդ տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցերին, կասպիական երկրորդ գագաթնաժողովի անցկացման հեռանկարներին: Բանակցություններում արծարծվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Այսօր Սերգեյ Լավրովին կընդունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: