Հայաստան-Արցախ հիմնադրամն ապրիլ-հունիսին հավաքագրել է 6,8 մլն դոլարի օգնություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանի ու Արցախի բնակչության համար հավաքագրել է 6,8 մլն դոլարի մարդասիրական օժանդակություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը 6,4 մլն դոլարի դեղորայք և մարդասիրական սարքավորումներ է ապահովել AmeriCares ($3.8 միլիոն), Direct Relief International ($2.4 միլիոն) և MAP International ($81,000) բարեգործական կազմակերպություններին։ Նշված կազմակերպություններն իրենց հերթին ևս մեծաքանակ ապրանքներ են նվիրաբերել Հայ որբերի օգնության միությանը, Հայաստանի երիկամային ընկերակցությանը և Կալիֆորնիայի Ալպերթ Ֆիլիփս բուժհաստատությանը:

Անցած 28 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանին ու Արցախին հայթայթել է 755 մլն դոլարի մարդասիրական օգնություն:

«Հայաստան-Արցախ հիմնադրամը կանոնավոր կերպով և անվճար առաջարկում է միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղորայք և բժշկական սարքավորումներ: Մեզ մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք մեծապես քաջալերում ենք հիմնադրամի առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակաբար կենսական նպաստ տրամադրել Հայաստանի և Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,- ասել է հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ