Հասարակական

«Երևան Քարտ». Զբոսաշրջիկը կարող է գնել այն Հայաստան ժամանելուց առաջ և օգտվել բազմաթիվ հնարավորություններից

3 րոպեի ընթերցում

«Երևան Քարտ». Զբոսաշրջիկը կարող է գնել այն Հայաստան ժամանելուց առաջ և օգտվել բազմաթիվ հնարավորություններից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում իր բնույթով եզակի «Երևան Քարտ» ծրագիրը հնարավորություն կտա Հայաստան այցելող զբոսաշրջիկին անվճար մուտք գործել քաղաքի քառասունից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, «Զվարթնոց» օդանավակայանից ավտոմեքենայով տեղափոխվել ցանկացած վայր կամ անվճար երթևեկել մետրոյով և զգալի զեղչեր ստանալ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց հունիսի 30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Ծրագիրը ստեղծվել է հայկական պատմամշակութային ժառանգությունը և զբոսաշրջության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող վայրերն առավել մատչելի դարձնելու համար: Այն էլեկտրոնային միասնական փաթեթ է, որի միջոցով զբոսաշրջիկը մինչ Երևան գալը կարողանում է մեծ ինֆորմացիա ստանալ Երևանի մասին: Նա կարող է առցանց գնել փաթեթն ու օգտվել դրա բոլոր հնարավորություններից»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Արմեն Բաղդագուլյանը:

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի խոսքով` երկարատև աշխատանք է իրականացվել քարտը ստեղծելու և այն շրջանառության մեջ դնելու համար:

«Ծրագրի մեկնարկից մինչ իրականացում շուրջ երկու տարի է պահանջվել. կատարվել են ուսումնասիրություններ, հաշվի են առնվել միջազգային շուկայի առաջարկներն ու պահանջները: Ծրագիրը տարածաշրջանում առաջին անգամ է իրականացվում, բայց այն մեծ հաջողությամբ գործում է եվրոպական մի շարք երկրներում: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր մշակույթի ճանաչելի դառնալուն»,-շեշտեց նա:

«Երևան քարտ»-ը բարձրակարգ ծառայությունների փաթեթ է, որն ապահովում է զբոսաշրջիկի տեղեկացվածությունը, համակողմանիորեն ներկայացնում Երևանի պատմամշակութային ժառանգությունը և զբոսաշրջության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող մյուս վայրերը, հնարավորություն տալիս ինքնուրույն կազմակերպել շրջագայությունը: Միասնական փաթեթում զետեղված են զբոսաշրջիկին անհրաժեշտ մի քանի ծառայություններ և ուղղորդող պարագաներ՝ քարտեզներ, ուղեցույցներ: Երկրի զբոսաշրջության ոլորտում ստեղծելով նոր մշակույթ` «Երևան Քարտ»-ը միտված է օգնել զբոսաշրջիկին:

«Երևան Քարտ»-ը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե»-ի հետ:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում