«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը 2019 թվականից վերստին կանցկացվի Լոս-Անջելեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրեմմի» ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի հանձնման արարողությունը 2019 թվականից վերստին կանցկացվի Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Արվեստների եւ ձայնագրման տեխնիկայի ամերիկյան ազգային ակադեմիայի տարածած հայտարարության մեջ:

Հաջորդ տարի միջոցառումը, ինչպես որ պլանավորված Է, կկայանա Նյու Յորքի Madison Square Garden բեմում: Դա առաջին անգամ Է տեղի ունենում 2003 թվականից ի վեր: Սակայն, ինչպես նշել են Ակադեմիայում, 2019 թվականից մրցանակաբաշխությունը վերստին կանցկացվի Լոս-Անջելեսի Staples Center սրահում: Ակադեմիան AEG ընկերության հետ, որը Staples Center-ի օպերատորն Է, պարտավորագիր Է կնքել չորս տարով: Դա նշանակում Է, որ շոուն Լոս Անջելեսում կանցկացվի մինչեւ 2022 թվականը՝ պարտավորագրի հնարավոր երկարացմամբ:

Այս տարվա մայիսին հայտարարվել Էր, որ հաջորդ տարի մրցանակաբաշխությունը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի Նյու Յորքում: ԶԼՄ-ները նշում Էին, որ միջոցառման տեղափոխման մասին որոշումն ընդունվել Է հատկապես մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի ջանքերի շնորհիվ: Ինչպես սպասվում Է, Madison Square Garden բեմում «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը քաղաքի բյուջեին կբերի մոտավորապես 200 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը