«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը 2019 թվականից վերստին կանցկացվի Լոս-Անջելեսում
2 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի միջոցառումը, ինչպես որ պլանավորված Է, կկայանա Նյու Յորքի Madison Square Garden բեմում: Դա առաջին անգամ Է տեղի ունենում 2003 թվականից ի վեր: Սակայն, ինչպես նշել են Ակադեմիայում, 2019 թվականից մրցանակաբաշխությունը վերստին կանցկացվի Լոս-Անջելեսի Staples Center սրահում: Ակադեմիան AEG ընկերության հետ, որը Staples Center-ի օպերատորն Է, պարտավորագիր Է կնքել չորս տարով: Դա նշանակում Է, որ շոուն Լոս Անջելեսում կանցկացվի մինչեւ 2022 թվականը՝ պարտավորագրի հնարավոր երկարացմամբ:
Այս տարվա մայիսին հայտարարվել Էր, որ հաջորդ տարի մրցանակաբաշխությունը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի Նյու Յորքում: ԶԼՄ-ները նշում Էին, որ միջոցառման տեղափոխման մասին որոշումն ընդունվել Է հատկապես մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի ջանքերի շնորհիվ: Ինչպես սպասվում Է, Madison Square Garden բեմում «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը քաղաքի բյուջեին կբերի մոտավորապես 200 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: