Սպորտ

Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքները

1 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի կարծիքով, ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեր բոլոր մասնակիցները կարող էին մեդալ նվաճել:

«Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար ընտրվել էին այնպիսի մարզիկներ, ովքեր մոտ էին մեդալների: Բոլոր մասնակիցներն էլ հնարավորություն ունեին մեդալ նվաճելու: Սոնա Պողոսյանը բարձունքի վրա էր և գերազանցեց մինչ այդ ցույց տված իր լավագույն արդյունքը: Նույնը կարող եմ ասել Արփինե Դալալյանի մասին, ով գրավեց 4-րդ տեղը և նույնպես գերազանցեց ինքն իրեն: Ինչ մնում է Սամվել Գասպարյանին, չնայած նա մեդալակիր դարձավ, սակայն դա իր հնարավորություններից ցածր արդյունք էր»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալավերդյանը:

Խոսելով աշխարհի երիտասարդների կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասին՝ գլխավոր մարզիչը նկատեց. «Մենք որոշեցինք, որ նա պետք է մասնակցի +105 կգ քաշային կարգում: Նա ապացուցեց, որ բարձրակարգ մարզիկ է»:

Տոկիոյում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ոսկե մեդալակիր, Սամվել Գասպարյանը և Սոնա Պողոսյանը` բրոնզե մեդալակիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում