Սպորտ

Մենք մեր առաջ դրված խնդիրը կատարել ենք. Դավիթ Թորոսյան

1 րոպեի ընթերցում

Մենք մեր առաջ դրված խնդիրը կատարել ենք. Դավիթ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ է հայ մարզիկների արդյունքից Եվրոպայի առաջնությունում:

«Բաչկովի ոսկե մեդալը խոսում է ինքն իր մասին: Ավելի լավ է մեկ ոսկի, քանի 15 արծաթե կամ բրոնզե մեդալ: Մենք մեր առաջ դրված խնդիրն կատարել ենք: Մենք փոքր երկիր ենք, մեր հնարավորությունները սահմանափակ են: Բաչկովի քաշային կարգում մենամարտում էին մարզիկներ, ովքեր Օլիմպիական խաղերի մեդալակիրներ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Թորոսյանը:

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնություոն 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը մրցում էր անգլիացի Լյուկ Մաքկորմակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հովհաննես Բաչկովը 24 տարեկան է, ծնունդով՝ գյումրեցի: Մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բռնցքամարոտվ զբաղվում է 7 տարեկանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում