Հասարակական

Հավելյալ արժեք խմբագրության և հաճախորդների համար. «Արմենպրես»-ն ավտոմատացրել է տնտեսական լուրերը

2 րոպեի ընթերցում

Հավելյալ արժեք խմբագրության և հաճախորդների համար. «Արմենպրես»-ն ավտոմատացրել է տնտեսական լուրերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալություննավտոմատացրելէ յուրաքանչյուր օր կրկնվող տնտեսական լուրերի տեղադրումը: Այսուհետ ռոբոտներն են թարմացնելու տարադրամի փոխանակման, բորսաների տվյալների, թանկարժեք և գունավոր մետաղների, նավթի գների մասին տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես հայտնում է media.am-ը, «Թվապատում 2017»կոնֆերանսի ժամանակտեղեկացրել է «Արմենպրես»լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Քանակական առումով մեր բովանդակությունը հարստացել է և պատրաստումն արագացել, ինչպես նաև ավտոմատացումն ապահովում է երեք լեզուներով թարգմանություն՝ յուրաքանչյուր լեզվով յոթ նյութ: Եթե պատկերավոր ասենք, մեկ սեղմումով օրվա համար 21 նյութ է պատրաստվում, ինչը հսկայական ծավալ է ամբողջ ամսվա և տարվա համար»,-ասաց Անանյանը:

Գործակալության տնօրենի խոսքով՝ տնտեսական նորությունների ավտոմատացումը հավելյալ արժեք է ստեղծում խմբագրության և հաճախորդների համար: Լրագրողներն այսուհետ իրենց ժամանակը կծախսեն ոչ թե այս նորությունների տեղադրման, այլ վերլուծական հոդվածներ, հետաքննություններ, հարցազրույցներ պատրաստելու վրա:

«Ստեղծարար մոտեցումների պահանջ մեդիա սպառողների կողմից միշտ կա, որը ռոբոտները չեն կարող ապահովել: Մենք սա չենք անում, որ լրագրողներին կրճատենք, մենք նրանց համար ազատ ժամանակ ենք ապահովում, որ որակյալ բովանդակություն ստեղծեն»,- նշեց Անանյանը:

Դրական արձագանքներ արդեն կան, ըստ Անանյանի, եթե այս պիլոտային ծրագիրը հաջողվի, հետագայում ավտոմատացնելու են նաև վիճակագրական տվյալների և դրանց համեմատությունների լուսաբանումը, քանի որ մեդիայի ապագան անխուսափելիորեն տանում է դեպի այդ ուղղություն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում