Սփյուռք

«Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերին

1 րոպեի ընթերցում

«Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացնելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարին` ապահովել պատշաճ մակարդակով համաժողովի կազմակերպչական աշխատանքները, նախապատրաստել համաժողովի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը: Համաժողովի անցկացման հետ կապված վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք այլ հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում