ՀՀ վարչապետը Կիպրոսի նախագահի հանձնակատարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ պատմական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով: Նշելով, որ այդ գործում ուրույն ներդրում ունի Կիպրոսի կենսունակ հայ համայնքը՝ Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության ու Կիպրոսի հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման հարցին՝ կարևորելով առկա ներուժի իրացումը, գործարար շփումների խթանման, զբոսաշրջության զարգացման և փոխգործակցության խորացման ուղղությամբ քայլերը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման և ԵՄ շրջանակում Հայաստան-Կիպրոս համագործակցության մասին:

Ֆոտիու Ֆոտիսի խոսքով՝ հայ-կիպրական հարաբերություններն ավելի քան բարեկամական են, քանի որ դրանց հիմքում ընկած են պատմական, մշակութային և կրոնական ամուր կապերը: Նշելով, որ Կիպրոսի կառավարությունը բազմաթիվ ծրագրերով աջակցում է կիպրահայ ակտիվ համայնքին իր կենսունակությունը պահպանելու գործում՝ նա կարևորել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կխթանի երկու երկրների սփյուռքյան կազմակերպությունների միջև համագործակցությունը: Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ Կիպրոսը շահագրգռված է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա խորացմամբ և հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Պարոն Ֆոտիսն ասել է, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները տնտեսության, առևտրի, զբոսաշրջության և փոխշահավետ այլ ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու համար:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան