Հասարակական

Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից Երևան է տեղափոխվել հունիսի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին կարող եմ հաղորդել, որ նրանցից մեկը Մուրացանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, մյուսը` Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Երկու զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում