Հայ-վրացական մշակութային և տնտեսական շփումները պետք է դառնան ամենօրյա. Վաչե Տերտերյան

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը համոզված է, որ Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության (ԱԳՏՀ) ծրագիրը հաջող շարունակություն կունենա: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով այն դրական տեղաշարժը, որ արձանագրվել է Հայաստան-Վրաստան սահմանային համայնքներում իրականացվող ծրագրերի շնորհիվ: «Մենք ենթադրում ենք, որ ծրագիրը շարունակություն կունենա երկու պատճառով. նախ, որ ծրագրերն իրենց մեջ ունեն շարունակականության էլեմենտ, բայց, այս պարագայում, մենք ոչ միայն պետք է դիտենք այդ տեղային սահմանումով, այլ նաև պետք է փորձենք այդ փորձը տարածել ավելի շատ տարածքներում և եկամտաբեր գործունեություն ծավալել: Ավելի ոգևորված ենք, քանի որ այս ծրագրերում ավելի շատ ներգրավված են երիտասարդները, ինչը ապագայի հանդեպ լավատեսության մեծ հույս է տալիս»,- նշեց Վաչե Տերտերյանը՝ փաստելով, որ երկու երկրների կառավարությունների համապատասխան ստորաբաժանումները դիմելու են Եվրամիությանը, որպեսզի նման ծրագրերը, որոնք բազմամշակութային, հարևանության, շփման և զարգացման մեծ հնարավորություններ ունեն, շարունակվեն:

«Ոչ վաղ անցյալում հայ-վրացական նման շփումներն այնքան նորմալ էին, որ չէինք նկատում, իսկ հիմա նույնիսկ մանր բաները ուրախացնում են: Մենք պետք է գանք այն վիճակին, որ մշակութային և տնտեսական շփումները դառնան ամենօրյա»,-նշեց Վաչե Տերտերյանը:

Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության Տարածքային համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերի շարունակականությունը նաև Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան է ակնկալում: «Ծրագրերում ներառված համայնքներն արդեն տեսնում են դրանց, չնայած փոքր, բայց տեսանելի ու շոշափելի արդյունքները. սահմանի երկու կողմերում ստեղծվել են կենցաղային թափոնների կառավարման համակարգեր, մշակած է զբոսաշրջային երթուղիներ, առևտրային նոր գործընկերներ և այլն : Շահառու կազմակերպությունները ձեռք բերեցին նաև անգնահատելի փորձ: Դրանց գումարվում է նաև համայնքների բարեկեցությունը: Ծրագիրն ապացուցեց, որ սերտ համագործակցությունը և հաստատված մտերիմ հարաբերությունները այն ուղին է, որ տանում է ընդհանուր խնդիրների լուծմանը և փոխշահավետ ձեռքբերումների արձանագրմանը: Այս փոքր ծրագրերի հաջողությունը մեզ մղում է առավել մեծ գործերի»,-ասուլիսի ժամանակ նշեց Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում