Ֆինանսների նախարարությունը պետական պարտատոմսերի վաճառք կիրականացնի նաև առցանց եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆինանսների նախարարությունն այսուհետ պետական գանձապետական պարտատոմսերի վաճառք կիրականացնի նաև առցանց եղանակով` gp.minfin.am կայքի միջոցով: Հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Առցանց եղանակով պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներդրողը գրանցվի համակարգում, որի համար կա երկու տարբերակ: Նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք ունենալու դեպքում ներդրողը մուտք է գործում կայք և ինքնուրույն գրանցվում է` կնքելով «Պարտատոմսերով գործառնությունների սպասարկման պայմանագիր», որից հետո ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկվում է համապատասխան օգտվողի անուն և գաղտնաբառ: Օգտագործողի անունն ու գաղտնաբառը կիրառվում է համակարգ մուտք գործելու և պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ նույնականացման քարտ չունենալու դեպքում ներդրողն այցելում է գանձապետական պահառուի որևէ սպասարկման կետ, որտեղ սպասարկման կետի աշխատակիցը ներդրողին գրանցում է համակարգում: Այնուհետև համակարգի կողմից տրամադրվում է օգտագործողի անուն և գաղտնաբառ:

Վարդան Արամյանն ընդգծեց, որ ներդրողն առցանց սպասարկման կետի միջոցով պարտատոմսերով գործարքներ կատարելու համար պետք է ունենա վճարային քարտ` համապատասխան դրամական միջոցների հասանելի մնացորդով:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարը ցույց տվեց, թե ինչպես է աշխատում համակարգը: Նա իր անձնական վճարային քարտով 50 հազար դրամ ներդրում կատարեց պետական խնայողական պարտատոմսերում:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը