Պաշտոնական

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի արարողությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում հունիսի 15-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում