Քաղաքականություն

Հայաստանը ռազմարդյունաբերական քաղաքականությամբ նախատեսում է ընդլայնել ռազմական արտադրանքի տեսականին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ռազմարդյունաբերական քաղաքականությամբ նախատեսում է ընդլայնել ռազմական արտադրանքի տեսականին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել«Ռազմարդյունաբերական և ռազ­մա­տեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունը հաստա­տելու մասին» ՀՀ Նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի կարգա­դրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կքննարկվի գործադիրի հունիսի 15-ի նիստում:

Հիմնավորման համաձայն, որոշման նախագծի ընդու­նումը կնպաս­տի ՀՀ ռազմական արդյունաբե­րության համակարգա­յին բա­րե­փոխումների իրա­կանաց­մանը և կկարգավորվեն իրա­վա­բա­նա­կան ան­ձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության գործա­դիր մար­մինների մի­ջև հարաբերությունները ռազմարդյունաբեր­ա­կան համալիրում պետա­կան ռազ­մ­ար­դյունաբերական քաղա­քա­կա­նության ձևա­վորման, իրականացման հար­ցերում: Ակնկալվում է, որ միջոցառումները հնարավորություն կտա նաևպետության տնտեսական ու ֆի­նանսական հնարավորությունների շրջանակներում ընդլայնել ներ­հան­րա­պե­տական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժե­րն ու այլ զորքերը ապահովել ժամանա­­կա­կից սպառազինությամբ և ռազմական տեխնի­կայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում