Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է«Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան