1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`թիմը հանգրվանել է Պոդգորիցայի«Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում: Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30)«Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահումկկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)«Գրադսկի» մարզադաշտումկկայանա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հունիսի 10-ին Երևանի ժամանակով 22:45-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: