Սյունիքի մարզպետը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած օդանավի առաջին ուղևորը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվական կենտրոնից, «Piper M500» օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։
Մարզպետ Վահե Հակոբյանը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորը:
Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով:
Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո: