Պաշտոնական

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Ջահանգիրիին

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Ջահանգիրիին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խոր վրդովմունքով տեղեկացա այսօր Իրանի Խորհրդարանում և Իմամ Խոմեյնու դամբարանում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են մարդիկ և կան բազմաթիվ վիրավորներ:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որի դեմ պայքարը բխում է բոլորի շահերից:

Իմ զորակցությունն եմ հայտնում և ցավակցում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում