Հասարակական

Երևանում փոթորիկ հետևանքով 63-ամյա տղամարդ է մահացել 

1 րոպեի ընթերցում

Երևանում փոթորիկ հետևանքով 63-ամյա տղամարդ է մահացել 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղի ունեցած փոթորկի հետևանքով հունիսի 6-ին 63-ամյա տղամարդ է մահացել։«Մահացողը՝ Բաղդասար Չարկիչյան, 1954 թվականին էր ծնվել, մեզ մոտ շտապ օգնությունն է բերել, բայց արդեն կենսաբանական մահով»,- «Արմենպրես»-ին ասացին «Աստղիկ» ԲԿ-ից: Չարկիչյանը Երևան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ էր։

Փոթորկի հետևանքով շենքի տանիքներից մեկից թիթեղներ են պոկվել և ընկել են նրա վրա։

Մարմնական վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին Բաղդասար Չարկիչյանը մահացել է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում