1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդմանը եւ այս համատեքստում մայր բուհի եւ պաշտպանության բանակի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: