Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Կրակովի էներգետիկական համաժողովին Ադրբեջանի մասնակցությունը չի վատթարացնի Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կրակովի էներգետիկական համաժողովին Ադրբեջանի մասնակցությունը, որտեղ քննարկվել են ածխաջրածինների փոխադրման նախագծեր, չի վատթարացնի Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները: «Ադրբեջանի դիրքորոշումը, որքան մենք գիտենք, հենվում է ազգային շահերի վրա, մենք հարգում ենք այդ դիրքորոշումը: Ադրբեջանը, ինչպես եւ Ռուսաստանը եւ Թուրքմենստանը, շահագրգռված է առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու այն, ինչ տրված է Աստծո եւ Ալլահի կողմից, ներառյալ բնական պաշարները եւ աշխարհագրական դիրքը: Այդ հիմքի վրա էլ մենք գործակցում ենքե,-նշել է Լավրովը: Նա ասել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, «հենվելով իրենց ազգային շահերի վրա, միշտ էլ փնտում են իրենց էներգառեսուրսների զարգացման այնպիսի ուղիներ, որոնք հակասություններ չեն առաջացնի երկու երկրների միջեւ, այլ, ընդհակառակը, փոխադարձաբար կլրացնեն միմյանցե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում