Երևանում տեղի ունեցավ «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրահայտ շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն բեմադրվել է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Արվեստասերները բեմում անսպասելի և օրիգինալ լուծումներ տեսան՝անվաչմուշկներ, հեծանիվներ:

«Շառլ Ազնավուրի երգերը ժամանակ և տարածություն չեն ճանաչում: Մեր հայրենակցի ծննդյան կապակցությամբ որոշեցինք այս ներկայացմամբ նվեր մատուցել նրան և հարստացնել մեր խաղացանկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց բեմադրող խորեոգրաֆ և սցենարի հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ շատ է կարևորում Ազնավուրի ներկայությունը: «Երբ կանգնում ես մի մարդու կողքին, ով մի ամբողջ կյանք է ապրել ու գլուխգործոցներ ստեղծել, հուզվում ես, քանի որ կանգնում ես պատմության կողքին»,-ընդգծեց Օրբելյանը:

Մեկ գործողությամբ բալետային ներկայացման դերերում հանդես եկան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը:

Մինչ բալետային ներկայացման սկիզբը լրագրողները զրուցեցին ներկայացման մենակատար Գարեգին Բաբելյանի հետ, ով ասաց որ մեծ պատասխանատվության զգացում ունի ու որոշ չափով հուզվում է:

«Երկար, տաժանակիր, սակայն հետաքրքիր աշխատանք ենք կատարել: Շառլ Ազնավուրի երգերը մեծ բավականություն են պատճառում ինձ, իսկ բալետը դրանք ավելի գրավիչ է դարձնում: Հուսամ, որ շանսոնյեն կհավանի ներկայացումը»,-եզրափակեց Բաբելյանը:

Երիտասարդ մենապարողի ելույթները բուռն ծափահարություններով ու ոգևորությամբ էին ընդունվում:

Բալետային ներկայացմանը ներկա էր Շառլ Ազնավուրը, որին երաժշտասերները հոտնկայս դիմավորեցին:

«Լա բոհեմը» ժամանակակից բալետի լեզվով ներկայացնում է լեգենդար շանսոնյեի էությունը, ով կյանքի և սիրո ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է բախվում, սակայն հաղթահարում է դրանք` իրագործելով իր երազանքը: Նա աստղ է դառնում:

Բալետային ներկայացումն իրկանություն դարձավ ՀՀ մշակույթի նախարարության, «Բալետ 2021» հիմնադրամի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ:

Հայերեն العربية Русский

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին