Հասարակական

Հայաստանում մելանոմայի հիվանդացության աճ է գրանցվել

4 րոպեի ընթերցում

Հայաստանում մելանոմայի հիվանդացության աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մելանոմայի հիվանդացության աճ է գրանցվել: 2005 թվականին արձանագրվել է մելանոմիայի հայտնաբերման 361 դեպք, 2010-ին՝ շուրջ 400, իսկ 2016-ին՝ 502: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը նշեց, որ սրանք բավական ահազանգող տվյալներ են:

«Մելանոման մաշկի գույն արտադրող պիգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Այդ բջիջները, բացի մաշկից, կարող են տեղակայված լինել նաև լորձաթաղանթների, բերանի խոռոչի, միզասեռական համակարգում, հատկապես արգանդում, բարակ աղիներում, աչքի ցանցաթաղանթում, բբի մեջ: Սա բավական տհաճ, մեծ մասամբ առանց կլինիկական նշանի ընթացքի ծանր հիվանդություն է, որի առաջին փուլում` վաղ ախտորոշման դեպքում, բարեբախտաբար, կարող է բուժվել 95-98 տոկոսով»,- ասաց Միքայել Սահակյանն` ընդգծելով, որ ուշացած դեպքերում ապրելիությունը նվազում է:

Ինչ վերաբերում է համաշխարհային վիճակագրական տվյալներին՝ մասնագետը նշեց, որ ԱՀԿ տվյալներով ամբողջ աշխարհում ախտորոշվում է տարեկան 200 հազար մելանոմայով հիվանդների նոր դեպք, իսկ մահացության դեպքերը հասնում է 65 հազարի, այսինքն` մոտ 32 տոկոս:

Միքայել Սահակյանի փոխանցմամբ, խալերի 30 տոկոսն է դառնում մելանոմա: Մելանոմայի համար բացարձակ պարտադիր չէ մաշկի վրա խալի առկայությունը, այն կարող է առաջանալ ուղղակի մաքուր մաշկի վրա:

«Մելանոմայի առաջացման ամենաառաջին ռիսկի գործոնը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Մաշկի, մազերի ու աչքերի բաց գույն ունեցող մարդիկ այդ տեսանկյունից ռիսկային են համարվում, ավելի խոցելի են հիսունից բարձր տարիքի մարդիկ: Ի դեպ, սոլիարիները 70 տոկոսով բարձրացնում են մելանոմայի վտանգը»,-ասաց նա:

Անդրադառնալով մայիսի 20-ին ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնի» իրականացրած մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման ակցիային, կենտրոնի տնօրենը նշեց, որ այդ օրը հետազոտման էր եկել ընդամենը 18 հոգի:

«Միգուցե օրվա մասին անտեղյակությունն էր կամ ուղղակի անտարբերությունը, որ հետազոտման այսքան քիչ թվով մարդ եկավ: Ասեմ, որ 18 այցելուից 7-ին կատարվել է ամենաժամանակակից հետազոտությունը՝ դերմատոսկոպիա, որը թույլ է տալիս մաշկի, ենթամաշկի մակարդակում հստակ պատկերացնել, թե ինչ պրոցեսներ են ընթանում: Այդ 7 այցելուից 1-ի մոտ մելանոմայի վտանգ է հայտնաբերվել և խորհուրդ է տրվել դիմել Ուռուցքաբանության ինստիտուտ»,-ասաց Միքայել Սահակյանը:

ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն էլ, խոսելով մելանոմայի առաջին նշաններից, նշեց, որ դրանք մի քանիսն են:

«Նշաններից են, երբ մի հատված տարբերվում է մյուսից, խալի եզրերի անհամաչափությունն ու գույնը, 6 մմ-ից բարձր լինելը, փոքրանալը, թեփոտելը, քոր գալը, և այլն: Եթե այս նախանշանները կան, դա դեռ չի նշանակում, որ մելանոմա է, պարզապես դրանք պետք է համարել ահազանգ ու դիմել բժշկի»,-ասաց նա:

Մասնագետները ամռանն ընդառաջ խորհուրդ տվեցին արևի ուղիղ ճառագայթների տակ չգտնվել, ծովափնյա հանգստի ժամանակ օգտագործել արևապաշտպան քսուքներ, լողալ մինչև առավոտյան ժամը 10:00-ն կամ 16:00-ից հետո:

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում