Աղձք գյուղի պեղավայրում հնագետները վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրում հնագետներն այս տարի վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են պեղել: «Արմենպրես»-ի հետ զրուցում Աղձքի հնավայրի արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասաց, որ արձանագրությունները վերծանման փուլում են: «Վաղ միջնադարյան արձանագիր տապանաքարեր մենք ընդհանրապես չենք ունեցել»,-ասաց նա:

Հնագետի խոսքով` պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը մինչեւ աշուն հուշարձանի տարածքում պեղման-մաքրման աշխատանքներ կիրականացնի: «Մենք ակնկալում ենք այդ տարածքում վաղ միջնադարյան մոնումենտալ կառույցներ հայտնաբերել»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է Աղձքը Հայաստանի ամենակարեւոր զբոսաշրջային վայրերից մեկը դարձնելու համար:

Դեռ անցյալ տարի նոյեմբերին Աղձքի հնավայրում բացվեց Աղձքի արշավախմբի կողմից պեղված երեք մասունքատուփ-սնդուկներից ամենամեծը, որտեղ հայտնաբերվեցին հայոց արքաների մասունքներ:

Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։

Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան 364 թվականին գրավելով Անի-Կամախը՝ փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ՝ մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն ու դրանք հողին հանձնել Աղձքում։

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան