Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են ևս 5 քաղաքներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաջարանի, Դիլիջանի, Արարատի, Վեդիի և Ջերմուկի բնակիչներն այսուհետ կկարողանան օգտվել Ucom-ի ֆիքսված կապի այն ծառայություններից, որոնք հասանելի են մայրաքաղաքի բաժանորդներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Յուքոմ» ընկերություն PR և հաղորդակցության նախագծերի ղեկավար Դիանա Մնացականյանը, IP-հեռուստատեսության բազմաթիվ, բազմաժանր ու բազմաբովանդակ ալիքները, լայնաշերտ ինտերնետը և նոր սերնդի թվային հեռախոսակապը հասանելի են մարզային քաղաքների բնակիչներին, այդ թվում նաև՝ որակյալ ու մատչելի փաթեթային լուծումներով։ Առաջարկվող ծառայությունների համար բաժանորդները կունենան մեկ ընդհանուր հաշիվ, ինչն ավելի կհեշտացնի վճարման գործընթացը։ Միաժամանակ փաթեթային տարբերակով մի քանի ծառայություններից օգտվելով՝ բաժանորդները հնարավորություն են ստանում խնայել ամսվա ընթացքում վճարվող գումարը։

«Մոտ մեկ ամիս է, ինչ օգտվում եմ Ucom-ի ծառայություններից, գոհ եմ ու բոլոր ջերմուկցիներին վստահաբար խորհուրդ եմ տալիս միանալ այս որակյալ կապին, հատկապես որ ընկերությունը հայկական է», - գոհունակությամբ նշեց Ջերմուկի բնակչուհի Անահիտ Գաբրիելյանը։

«Ջերմուկում ապրիլի մեկից ենք սկսել մատուցել ֆիքսված կապի ծառայություններ, հետաքրքրվածությունը բարձր է։ Առաջ եկած տեխնիկական խնդիրները շատ արագ լուծում են ստանում մեր անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ, իսկ բնակչությունը ոգևորությամբ սպասում է նաև 4G+ կապի մուտքին: Առանց ակտիվ գովազդի մեզ արդեն մի քանի տասնյակ բաժանորդներ են միացել», - ամփոփեց Ջերմուկում Ucom-ի գրասենյակի աշխատակից Արտուշ Բաբայանը։

Բարձր գնահատական են հնչեցնում նաև Քաջարանի, Դիլիջանի, Արարատի և Վեդիի բնակիչները, ում համար կարևոր է ոչ միայն միշտ կապի մեջ մնալ մտերիմների հետ, այլև ակտիվորեն հետևել աշխարհի անցուդարձին, կինոարտադրության նորույթներին, սպորտային գլխավոր իրադարձություններին և այլն։ Հիշեցնենք, որ մինչ այդ ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկում՝ Ագարակում, ինչպես նաև Գյումրիում և Չարենցավանում:

Հայերեն English Русский

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան