ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է մայիսի 2-ի ՃՏՊ-ների ամփոփագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է մայիսի 2-ին Հայաստանի ավտոճանապարհներին գրանցված պատահարների ամփոփագիրը, որն «Արմենպրես»-ը ներկայացնումէ ստորև։

Մայիսի 2-ին, ժամը 8.15-ին, «Հագեր» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մայիսի 2-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մայիսի 1-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Մայիսի 2-ին, ժամը 14-ին, ՃՈ է ներկայացել 38-ամյա տղամարդ և հայտնել, որ ինքն է իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով բախվել «Մերսեդես»-ին:

Կատարվում է քննություն:

Մայիսի 2-ին, ժամը 13.15-ին, 60-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում՝ թիվ 7 երթուղու ավտոբուսի սրահում վարորդի կողմից կտրուկ արգելակելու և վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է «ՊԱԶ 320302» մակնիշի թիվ 7 երթուղային ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:

Կատարվում է քննություն:

Մայիսի 2-ին, ժամը 18.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մայիսի 2-ին, ժամը 22-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մայիսի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109», «ԲՄՎ», «Ինֆինիտի» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2109»-ի և «ԲՄՎ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մայիսի 2-ին, ժամը 20.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Երևանյան խճուղու թիվ 91/1 հասցեի դիմացից բուժօգնության է տեղափոխվել վրաերթի ենթարկված 64-ամյա տղամարդ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 1-ին, բաժին է ներկայացել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ տղամարդուն իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել:

Կատարվում է քննություն:

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը