Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններին ևս տեղամասերում կիրականացվի տեսանկարահանում

1 րոպեի ընթերցում

 Երևանի ավագանու ընտրություններին ևս տեղամասերում կիրականացվի  տեսանկարահանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններիգործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի մոտ 38 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 4-ի նիստի օրակարգում:

Այդ միջոցները կուղղվեն ընտրական տեղամասերում տեսանկարահանում ապահովելուն, ընտրական տեղամասերից առցանց հեռարձակում իրականացնելուն և տվյալների շտեմարանում տեսանկարահանված նյութերի տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելուն: Այդ նպատակով ԿԸՀ-ն համապատասխան կազմակերպության հետ կկնքի պայմամագիր:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում