Քննիչներն ավարտել են Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքով քրգործի նախաքննությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2016 թվականի մայիսի 14-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի, աջ կեսի կողմնային պատի հրազենային վնասմամբ և աջ ազդրի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի դին:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը՝ Գ. Ավետիսյանը, 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 22-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Գյումրիի 46-ամյա բնակչի հետ։ Վիճաբանությունը տեղի է ունեցել վերջինիս անասնաֆերմայի աշխատասենյակում, որը հետագայում շարունակվել է բակում։ Ապա այն վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 46-ամյա տղամարդը ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով երկու անգամ կրակել է Գ.Ավետիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել է փախուստի:

Քննությամբ պարզվել են վիճաբանության շարժառիթը, ներկա անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

Բացի այդ, 46-ամյա տղամարդու աշխատասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափի՝ 5,2 գրամ զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հայերեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել

Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա

Երևանի Պուշկինի փողոցի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Ագաթանգեղոսի 7 հասցեում շարունակվում են բարեկարգման աշխատանքները․ տարածքը կվերածվի նոր հանրային գոտու

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին

Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում

Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ