Հայաստանում հանքային ջրերի արդյունահանումը նվազել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին հանքային ջրերի արդյունահանումը կազմել է 141.4 հազար խորանարդ մետր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականին հանքային ջրերի արդյունահանումը կազմել էր 163.6 հազար խոր. մետր: 2016 թվականին նախորդ տարվա համեմատ այն նվազել է 21.9 հազար խոր. մետրով:

2016 թվականին հանքային ջրերի արդյունահանման ծավալն, ըստ ընդերքօգտագործման իրավունքի, կազմել է 869.3 հազար խոր. մետր, իսկ 2015-ին` 638.5: 2016 թվականին հանքային ջրերի արդյունահանման ազատ հոսքը կազմել է 727.9, իսկ 2015-ին` 474.9 հազար խոր. մետր:

2016 թվականին հանքային ջրերի ընդհանուր ծավալն, ըստ օգտագործման նպատակի, կազմել է 139.6 հազար խոր. մետր: Այդ թվում` 46.7 հազար խոր. մետրն օգտագործվել է շշալցման, 55 հազ խոր. մետրը` ածխաթթու գազի կորզման, 16.4 հազ խոր. մետրը` բուժական, իսկ 21.5 հազ խոր. մետրը ռեկրեացիայի նպատակով:

Հանքային ջրերի հեռացումը 2016-ին կազմել է 221 հազար խոր. մետր, որից 173.7 հազար խոր. մետրը կոյուղու համակարգով: Կորուստը կազմել է 1.8 հազար խոր. մետր:

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը