ՀՀ ՊՆ-ում քննարկվել է Ռուսաստանից զինվորական հանդերձանք ներկրելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանի ներկայացուցիչ Յուլիա Բուրովիկովան ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվել է զինվորական համազգեստ Հայաստան ներկրելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Յուլիա Բուրովիկովան:

«2016 թվականին ակտիվ մասնակցել ենք Երևանում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացրեցինք զինվորական ամառային և ձմեռային համազգեստը, ինչպես նաև գոտիները: Այս այցելության շրջանակում մենք նույնպես ներկայացրեցինք մեր արտադրանքը ՀՀ պաշտպանության նախարարությանը և նախատեսում ենք առաջին փուլում ներկրել գոտիներ»,- նշեց Բուրովիկովան: Նրա խոսքով` 121-ամյա պատմություն ունեցող գործարանն ունի որակյալ և հարմար գներով թե´ զինվորական, թե´ փրկարարական ամբողջ հանդերձանքը:

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ ակտիվ զարգանում է, և հուսով եմ, որ այն կտա իր հետագա արդյունքները»,- ասաց Բուրովիկովան:

«Տրուդ» զինվորական հանդերձանքի արտադրության գործարանի տնօրենի առաջին տեղակալը նշեց, որ իրենց արտադրանքից օգտվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությանը և այլ կառույցները:

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը