Հնգյակ ունեցած Կարապետյանների ընտանիքն անհամբեր սպասում է երեխաների հետ տեսակցությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնգյակ ունեցած Կարապետյանների ընտանիքն անհամբեր սպասում է երեխաների հետ տեսակցությանը: Նրանք վաղ առավոտից «Էրեբունի» բժշկական կենտրոնում են, որտեղ էլ ծնվել են երեխաները: Թե ընտանիքի անդամները, թե նրանց ազգականներն ուրախությունից բառեր չէին գտնում խոսելու: Ամենաոգևորվածը երեխաների տատիկն էր Ռոզա Մարուքյանը, ում անունով էլ կոչել են երեխաներից մեկին:

«Աննկարագրելի ուրախություն է, բառեր չեմ գտնում խոսելու, շատ ուրախ ենք: Սկզբում իմացել էինք, թե եռյակ է ծնվելու, սակայն հավելյալ ստուգումից հետո տեղեկացանք, որ հնգյակ է: Իմ առաջին թոռնիկներն են, սա հրաշք է: Կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Ռոզա Մարուքյանը նշեց, որ իրենց ազգականների շրջանում եղել է զույգի ծննդաբերություն: Նորածինների հոր` Վարդան Կարապետյանի հորաքույրն առաջին և երկրորդ ծննդաբերության ժամանակ զույգ երեխաներ է ունեցել, սակայն հնգյակ չի եղել:

Վարդան Կարապետյանն ու նրա կինը` Լուսինե Պողոսյանը, նույնպես ուրախ էին, նրանք մեծ ոգևորությամբ են ընդունել հնգյակի ծնվելու մասին լուրը: «Անկեղծ, բառեր չեմ գտնում նկարագրելու իմ զգացողությունները: Պատրաստ ենք յուրաքանչյուրին տալ մեր սերը, մեր հոգատարությունը»,-ասաց երեխաների հայրը` Վարդան Կարապետյանը:

Կարապետյանների ընտանիքը վարձով է բնակվում, բնակարանը փոքր է, այսուհետ բնակելի տարածքն ընդլայնելու խնդիր կա: «Հույս ունենք, որ պետությունը կօգնի բնակարանի հարցով, չնայած դեռ խոստումներ չեն տվել»,-ասաց Վարդան Կարապետյանը:

Մայիսի 3-ին` ժամը 04:00-ին, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է հնգյակ` 1 տղա, 4 աղջիկ: Ծնողները երեխաներին անվանել են Արա, Աննա, Լիլիթ, Ռոզի, Թեհմինե:

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը