Քաղաքականություն

Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել. Գլեյդիս Բերեջիկլյան

4 րոպեի ընթերցում

 Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել. Գլեյդիս Բերեջիկլյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիկլյանն ընդգծել է ցեղասպանության զոհերի մասին հիշողության պահպանման կարևորությունը:

«Եկել ենք հիշատակելու 1.5 միլիոն զոհերին, զոհեր, ովքեր անպատկերացնելի տառապանքներ են կրել ուղղակի հայ լինելու համար: 2015թ-ին սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը զոհերին սրբադասեցին: Էջմիածնից ուղերձը տարածվեց ողջ աշխարհով մեկ, այդ թվում հասնելով Սիդնեյ` խորհրդանշելով, որ ցեղասպանության զոհերը երբեք չեն մոռացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Բերեջիկլյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ավստրալացի խորհրդարանական գործընկերներին, ում աջակցությունը հայ համայնքը շատ բարձր է գնահատում:

«Մենք պետք է հպարտ լինենք մեր արմատներով: Մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր կարողացել են նոր կյանք կառուցել նման տառապանքներից: Նրանք ի վիճակի եղան վերակառուցել հայ ժողովրդի կյանքը երկրագնդի բոլոր կողմերում»,- ընդգծել է Գլեյդիս Բերեջիկլյանը:

Նրա խոսքով` բոլոր հայ ընտանիքները խիզախություն ու դիմադրողականություն են ցուցաբերել այս ողջ ընթացքում: «Մենք նրանց պարտական ենք, ինչպես նաև պարտական ենք ողջ մարդկությանը, որպեսզի կարողանանք կանխարգելել ու նոր 1915 թվականներ տեղի չունենան: Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել: Մենք այսօր այստեղ կանգնած ենք որպես այդ ցեղասպանության արդյունք, սակայն որպես ուժի օրինակ»,- ամփոփել է Բերեջիկլյանը:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստըհիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպություններիորոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածներըորպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտորակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանություննընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհայինմիությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինըպաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապեսդատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալերկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Քաղաքականություն

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Քաղաքականություն

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Քաղաքականություն

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում